Թվում է, թե սա հատուկ անուն է եւ չպիտի թարգմանվի։ Սակայն մի՛ կողմից հատուկ անունը ի վերջո նախ եւ առաջ գոյական անուն է, եւ ԿԱՐՈՂ է թարգմանվել, մյուս կողմից քիչ չեն դեպքերը, երբ թարգմանել կամ տեղայնացվել են հատուկ անուններ, տալով նոր ազգային անուններ։ Եւ վերջապես, տվյալ դեպքում այս բառը վաղուց արդեն դադարել է սոսկ հատուկ անուն լինելուց։ Wiki հավայերեն նշանակում է «արագ», ինչն արտահայտում է այս հանրագիտարանի ամենակարեւոր հատկությունը. դրա հոդվածները արագորեն ստեղծվում են եւ արագորեն գտնվում։ Ի տարբերություն, օրինակ Wikimedia հիմնադրամի անվան, որը սոսկ հատուկ անուն է։
Պետք է հուսով լինենք, որ Ճեպագիտարանի հայերեն բաժնի խմբագիրները չեն զլանա օգտագործել այս բառը եւ շուտ թե ուշ կփոխեն Wikipedia հանրագիտարանի հայերեն մասի անվանումը։