|
universal ա 1. համընդհանուր, համընդհանրական 2. համապիտանի 3. միասնական
universal property համընդհանուր հատկություն
universal group համընդհանուր խումբ
universal time համընդհանուր ժամանակ
USB = Universal Serial Bus ՀՀԴ «ՀոՀոԴա» Համապիտանի Հաջորդական Դող
UDF = Universal Disk Format ՍՀՁ «ՍեՀոՁա» Սկավառակի Համապիտանի Ձեւաչափ
universalist գ համընդհանրական
universality համընդհանրություն
universalize 1. համընդհանրացում 2. միասն(ական)ացում, միօրինականացում
universally 1. համընդհանրորեն 2. ամենուրեք
UUID = Universally Unique IDentifier ՀԵՆՑ «ՀԵՆՑ» = Համընդհանրական Եզակի ՆույնաՑուցիչ
universe 1. համընդհանրություն 2. տիեզերք
university համալսարան
universalism համընդհանրականություն
universals հանրույթներ
problem of universals հանրույթների խնդիր
linguistic universal (լեզվաբանական) հանրույթ
|
|
Երբեմն օտար բառերը դժվար է լինում թարգմանել դրանց համարժեքի բացակայության պատճառով։ Սակայն լինում է եւ հակառակը, եւ թարագմանությունը դժվարանում է համարժեքների մազմազանության պատճառով, որոնց թվում դժվար է լինում գտնել այն մեկը, որն առավել ճիշտ է համապատասխանում օտար բառին։ Ու հաճախ այդ դեպքում էլ նախընտրում են փոխառել բառը, քանի որ նրա իմաստը պարունակում է «միքիչ այլ երանգ», քան հնարավոր համարժեքները։ Սրանց թվից եւ այս մեկը։ Լայնորեն տարածված այս բառը զույգ է կազմում մեկ այլ՝ universal բառի հետ։ Universal՝ ծագումն է լատ. universalis>universus>unus «մեկ» + versus «շրջված» > vertere «շրջել», այսինքն տառացիորեն՝ «միաշրջված», «մեկի վերածված», «միասնականացված»։
ԱՀԲ-ն տալիս է սրա հետեւյալ արժեքները. 1. համընդհանուր, ընդհանուր 2. բազմակողմանի, համապարփակ 3. ամբողջական 4. տիեզերական, համաշխարհային։ Նման բազմազանությունը տեղին է, երբ թարգմանվում է գեղարվեստական գործ, սակայն ոչ՝ գիտական։ Ուստի պետք է գտնել առավելի ճշգրիտ համարժեքներ։ «Ընդհանուր» ընկալումն այստեղ տեղին չէ, քան որ շատ ավելի համապատասխանում է general բառին։ «Բազմակողմանի»-ն many-sided-ի ճշգրիտ համարժեքն է, «համապարփակ»-ը համարժեքն է all-embracing-ի, «ամբողջական»-ը integral-ի, «համաշխարհային»-ը՝ world-wide-ի։ Նեղ իմաստով կարելի է ընդունելի համարել «տիրեզերական» թարգմանությունը, այն էլ միայն բուն «տիեզերք»-ին վերաբերելիս, քանի որ եկեղեցական իմաստով այն համապատասխանում է ecumenical-ին։ Վերջապես եւս մի կարեւոր ընկալում տալիս է ՊԲ-ն։ Շատ դեպքերում այս ածականներով կազմված բառակապակցությունները հնարավոր է ներկայացնել «համա-», «հանրա-» նախածանցներով, օրինակ՝ «հանրախանութ»։
|
|