file նիշք
delete file ջնջել նիշք(ը)
pagefile էջանիշք
file server նիշքերի սպասարկիչ
filename նիշքանուն
file extension նիշքի ընդլայնում
file system նիշքային համակարգ
File Transfer Protocol - FTP Նիշքերի փոխանցման հաղորդակարգ - ՆՓՀ [ՆուՓյուրՀո]
program file ծրագրային նիշք
file format նիշքի ձեւաչափ
file management նիշք(եր)ի կառավարում
file sharing նիշք(եր)ի համօգտագործում
file allocation table նիշք(երի) բաշխման աղյուսակ
Այս բառը կենտրոնական դիրք ունի համակարգչային եզրերի շարքում։ Ունի բազմաթիվ սահմանումներ․ «համակարգչի հիշողության անվանակիր հատված», «տվյալների (տեղեկության) պահման տարր», «տեղեկույթի անվանակիր ժողովածու», «ծրագրի կողմից օգտագործվող, կամ օգտվողի ստեղծած տվյալների լրակազմ», եւ այլն։ Եւ գուցե ընկալումների բազմազանությունն է պատճառը, որ այս կարեւոր հասկացությունը տարբեր լեզուներում ներկայացված է տարբեր եզրերով։ Ահա դրանցից մի քանիսը․ ալբան.՝ skedar, աֆրիկաանս՝ lêer, բասկ.՝ fitxategi, բոսն.՝ Датотека, գալից.՝ ficheiro, գերման.՝ Datei, եբր.՝ קובץ (եկով), թուրք.՝ dosya, ինդոնեզ.՝ berkas, իռլանդ.՝ comhad, իսլանդ.՝ skrá, իսպ.՝ archivo, լեհ.՝ plik, խորվատ.՝ datoteka, կատալոն.՝ fitxer, հոլանդ.՝ bestand, հուն.՝ Αρχείο, չեխ.՝ soubor, չին.՝ dang4, պորտ.՝ ficheiro, ռում.՝ Fişier, սերբ.՝ датотека, սլովակ.՝ súbor, սլովեն.՝ datoteka, վյետնամ.՝ tệp, ֆին.՝ tiedosto, ֆրանս.՝ fichier։
Ինչպես տեսնում ենք այս հասկացությունը տարբեր լեզուներում ընկալվում է, որպես «արկղ», «թղթապանակ», «տվյալադարան», «տվյալներ», «պահոց», «ժողովածու» եւ այլն։ Հայերենում այս եզրը նույնպես բազմաթիվ ձեւով է թարգմանվել․ «նշոց», «նիշք» (ընկալելով այն, որպես գրանշանների ժողովածու), «տեղք» (համակարգչային հիշողության մեջ տեղեկույթի համար հատկացված տեղը), «գործ» (գործեր պարունակող թղթապանակը) եւ այլն։ Ներկայումս Ուինդոուզի հայերեն միջերեսի մեջ ընդգրկվելուց հետո արագորեն տարածվում է «նիշք» տարբերակը, որն արդեն կարելի է հաղթած տարբերակ համարել. Գուգլի որոնումը «նիշք» եզրով 2010 թ. փետրվարի 7-դրությամբ բերում է արդեն շուրջ 1300 էջ։ Թեեւ դեռեւս կան մարդիկ, ովքեր համառորեն մերժում են այն, նախընտրելով «տելեվիզոր» , «ֆայլ» տարբերակը։ Երեւի գտնելով, որ այդ հասկացությունն ինչ-որ կապ ունի «ֆայլա բազարի» հետ։