|
contact 1. գ կապ 2. գ, ա կապորդ 3. գ հպում 4. գ հպակ 5. գ, ա կցորդ 6. գ կցորդում (համապատասխան ածականական (-ային) եւ բայական ձեւերով)
contact us կապվե՛ք մեզ հետ
contact ID կապորդի ՆՑ (նույնացուցիչ)
new contact նոր կապորդ
|
|
Չափազանց բազիմաստ եզր, որ կիրառվում է ամենատարբեր ոլորտներում։ Այստեղ մանրամասն դիտարկված են դրանցից մի մասը միայն։ Հատկապես խնդրահարույց է «որեւէ կազմակերպության ներկայացուցիչ, որի միջոցով իրագործվում է այդ կազմակերպության հետ կապը» իմաստը, որի դեպքում ոմանք ձգտում են գործածել փոխառություն։ Սակայն այս դեպքի համար թարգմանությունը վաղուց գոյություն ունի եւ գործածվում է։ Պարզապես, հոգեբանորեն անսպասելի է, որ կապորդը, որ գոյություն է ունեցել տասնամյակներ առաջ եւ այսօրվա գործարար աշխարհի կապորդը նույն երեւույթն է, եւ պիտի նույն կերպ կոչվի։
|
|