|
code 1. գ այլագիր 2. բ այլագրել
source code բն(այլ)ագիր
coded այլագրված
codepage այլագրէջ
codeprinter այլա(գրա)տպիչ
coder այլագրիչ
codetext գ այլագրվածք ա այլագրվածքային
codetyper այլա(գրա)մեքենա
codeword այլա(գրա)բառ, նկարագրիչ
codified այլագրված
codifier այլագրիչ
codify 1. այլագրել 2. ուրվագրել 3. համակարգել
coding 1. այլագրում 2. ցուցակագրում, նշարկում
codogram այլագրվածք
codon այլագրույթ
codress ա այլասցե = այլ(ագրահ)ասցե (գրվածք՝ այլագրված հասցեով)
decodable ապայլագրելի, վերծանելի
decode ապայլագրել, վերծանել
decoded ապայլագրված, վերծանված
decoder ապայլագրիչ, վերծանիչ
decoding ապայլագրում, վերծանում
encoding այլագրում
encoder այլագրիչ
encoded այլագրված
postal code փոստային դասիչ (այլագիր)
|
|
Այս եզրի թարգմանության անհրաժեշտությունը բախում է այն իրողությունից, որ code բառը չափազանց տարածված է, սակայն քչերը կարող են բացատրել դրա էությունը։ Փաստորեն այդ դարձել է մի անըմբռնելի պիտակ, թաքցնելով բառի բուն իմաստը։ Հաճախ այս բառը փորձում են թարգմանել «ծածկագիր», «գաղտնագիր»։ Մինչդեռ code-ի այս իմաստը երկրորդական է։ Code-ը պարզապես տեղեկույթի ԱՅԼ կերպով ներկայացման համակարգ է։ Օրինակ՝ որեւէ լեզվով կատարված գրությունը՝ մեկ այլ գրային համակարգով, այբուբենով։ Բնականաբար, դրանից հետո այն կարող է ոմանց համար դառնալ անընթեռնելի՝ «գաղտնագրված», թեեւ դրա բուն նպատակը կարող է եւ գաղտնագրումը չլինել։ Այդ իսկ պատճառով էլ հաճախ էլ, code են անվանում դրա հետ կապ չունեցող «գաղտնաբառը». ասում են օրինակ՝ «code դնել», այն է՝ «գաղտնաբառով պաշտպանել»։ Մյուս կողմից, գաղտնագրման (ծածկագրման) համար նույնպես կիրառվում է որեւէ code։ Այսպիսով պետք է տարբերել «այլագրումը»՝ «ծածկագրումից»։ Թեեւ հաճախ այդ երկիմաստությունը պարունակվում է արդեն իսկ բնագրում, եւ կարող է թարգմանվել «ծածկագիր» եզրով։
|
|