Պոլիտեխնիկական բառարանն այս բառի համար տալիս է «թափարգել», «թափամեղմիչ»։ Սակայն համակարգչային ոլորտում այս բառով կոչվող առարկան ոչինչ չի մեղմում, այլ ՊԱՀՈՒՄ է՝ տեղեկույթ եւ նպատակահարմար է, որպեսզի առնվազն այս դեպքում թարգմանությունը պարունակի «պահ» արմատը։ Մյուս կողմից, եւ այլ դեպքերում, երբ buffer–ը որեւէ «թափ է մեղմում», այն դրանով իսկ ինչ–որ բան «պահում» է։ ՀԵտեւապես նաեւ այլ բնագավառներում այն կարող է նույն կերպ թարգմանվել։