|
block 1. գ կապան, հանգույց 2. բ կապանել
block-diagram գ կապանագիր
automatize բ ինքնաշխատեցնել
bad block ա ինքնաշխատ, ինքնաշխատեցված
block list ինքնաշխատների տեսություն
text block ինքնաշխատեցված նախագծում
|
|
Այս բառը ունի բազմազան իմաստներ, որոնց մեծ մասն այնուամենայնիվ լիարժեքորեն թագմանվում է «կապան» բառով, թեեւ դա հաճախ անսովոր է թվում։ Դրանք են «բեկոր», «միավորում», «հանգույց», «արգելք», «մասնաշենք» իմաստները, որոնց բոլորի իմաստային հիմքը «ինչ-որ բանի կապն է». կապ, որը միավորում է, կապ, որը արգելում է, «կապ է գցում» եւ այլն։ Սրանցից դուրս, թերեւս, միայն մեկ կարեւոր իմաստն է՝ «ճախարակ», որն արդեն վաղուց գործածվում է։ Բնականաբար, եթե տեղին է, կարող է կիրառվել այս թարգմանություններից յուրաքանչյուրը, սակայն ավելի ճիշտ կլիներ ունենալ եզրի միասնական համարժեքը. չէ՞ որ, ի վերջո, այն կա. ինչո՞ւ հրաժարվենք նրանից։ «Կապանագիր» թարգմանությունը կազմված է որպես կրճատում «կապանա-տրամագիր» բաղադրյալ եզրի։
|
|