background 1. գ ետնաշերտ 2.գ խորք 3.գ թիկունք 4.գ հիմք 5. ա ետնաշերտային 6. ա խորքային 7. ա թիկունքային 8. ա հիմքային
backgrounder գ խորազրույց (կառավարության տեսակետը պարզաբանող փակ ասուլիս)
backgrounding գ ետնամշակում, թիկունքային աշխատանք (ցածր առաջնայնությամբ խնդիրների լուծում
background color ետնաշերտի գույն, խորքի գույն, խորքային գույն
background sound խորքային ձայն
copy background պատճենել ետնաշերտը
background save խորքային պահում
Սա բավականին դժվար եզր է։ Տարածված է սրա «ֆոն» թարգմանությունը, որը, սակայն, նույպես փոխառություն է (ֆրանսերեն fond)՝ ռուսերենի միջոցով անցած, եւ որպես այդպիսին կրկին չի բացահայտում առարկայի էությունը։ Պոլիտեխնիկական բառարանը այս վեջինի համար տալիս է «խորք» թարգմանությունը, որն, ի դեպ, ունի որոշակի տարածվածություն։ Սակայն անգլերեն բառը (ուն նաեւ՝ ֆրանսերենը), շատ ավելի լայն կիրառություն ունի, քան պար պարզապես «խորք»-ը։ Սա նաեւ «հիմք»-ն է, «թիկունքը» եւ այլն։ Այս է պատճառը, որ այս ընդունված թարգմանության կողքին դրված է նաեւ անգելերնի տառառի թարգմանությունը։ Backgrounder բառի «խորազրույց» թարգմանությունը հիմնված է մեկ այլ՝ հարակից «ճեպազրույց» եզրի գոյության վրա։