automaton 1. գ ինքնաշխատ 2. ա ինքնաշխատ 3. գ ինքնաձիգ 4. ա ինքնաձիգ 5. ինքնա-
automate գ ինքնաշխատեցնել
automatize բ ինքնաշխատեցնել
automated ա ինքնաշխատ, ինքնաշխատեցված
automata theory ինքնաշխատների տեսություն
automated design ինքնաշխատեցված նախագծում
automatic ա ինքնաշխատ, ինքնաբարական
automatic weapon գ ինքնաձիգ (զենք)
automatic-manual ա կիսաինքնաշխատ
automatical ա ինքնաշխատ
automatically մ ինքնաշխատորեն, ինքնորեն, ինքնաբար
automaticity գ ինքնաբարություն, ինքնաշխատություն
automatics գ ինքնաշխատք
automation գ ինքնաշխատեցում
automatism գ ինքնաբարություն
automative գ ինքնաշխատեցված
automatization գ ինքնաբարություն
automatized ա ինքնաշխատեցված, ինքնաշխատ
automatizm գ ինքնաբարություն, ինքնաշխատություն
automatograph գ ինքնաշխատագիր
Հիմնական թարգմանությունը՝ «ինքնաշխատ» գոյություն ունի վաղուց. դրա օգտագործումը սոսկ հոգեբանական արգելքի հաղթահարման խնդիր է։ Այս թարգմանությունը ծածկում է «automat» բառահիմքով կազմված եզրերի դաշտի մեծ մասը։ Միակ շեղումը զենքերի դեպքում կիրառվող «ինքնաձիգ» տարբերակն է։ Ածականական տարբերակով գործածվում են նույն բառերը։ Մակբայական ձեւն էր, որը մինչեւ վերջերս սկզբունքորեն չէր թարգմանվում եւ գործածվում էին «ավտոմատորեն» կամ «ավտոմատորեն» ձեւերը, ու նաեւ գիտության անունը՝ «ավտոմատիկա»։ Հենց այս երկու կիրառություններն են, որոնք ներմուծվում են այս բառարանով։
Իրականում «ինքնաշխատ», «ինքնաձիգ» եւ «ինքնաբար» բառահիմքերով կարող են կազմվել եւ բազմաթիվ այլ եզրեր. «ինքնաշխատական», «ինքնաշխատականացում» եւ այլն, որոնց օտար տարբերակները հաճախ չկան էլ։