|
add 1. գումարել, ավելացնել 2. հավելել
addition 1. հավելում, լրացում 2. գումարում 3. խառնուրդ
additional հավելյալ, լրացուցիչ
add-in ներառուք
add-on հավելվածք
addendum հավելված, լրացում
|
|
Սա ընդհանուր նշանակության պարզագույն բառերից է, եւ թերեւս կարիք չէր լինի այն ներառել այս ցուցակում, եթե բառարաններում անտեսված չլիներ երկրորդ իմաստով բերված թարգմանությունը։ Ավելի դժվար են հաջորդ բառաբարդումները՝ add-in եւ add-on, որոնք գործածվում են հիմնականում համակարգչային ոլորտում։ Սրանց թարգմանությունը դեռեւս հաջողված չէ։ Առաջինը կիրառվում է հիմնականում «հավելյալ ծրագիր», իսկ երկրորդը՝ «հավելյալ սարք» իմաստով։ Առաջինը թարգմանելիս հիմք է ընդունվել «add in» բայի «ներառել» թարգմանությունը։ Երկրոդը՝ առաջինից տարբերվելու համար կազմված է արդեն add-ի թարգմանության հիման վրա։
|
|