CD (compact disc)գ ԽՍ [ԽէՍէ] (խտասկավառակ)
CD writer ԽՍ գրանցիչ
Բավականին դժվար եզր է։ Մի կողմից սա ամենատարածվածներից է, ուստի եւ անհրաժեշտ է թարգմանել, մյուս կողմից այս եզրը վերաբերում մի այնպիսի առարկայի, որը հազիվ թե երկար ժամանակ գոյատեւի։ Բայց եւ այնպես՝ վաղուց արդեն թարգմանված է։ Ընդ որում ունի նաեւ այլ թարգմանություններ։ Այլ կերպ են թարգմանվում երկու բաղադրիչներն էլ. compact–ը թարգմանվում է նաեւ «սեղմ» արմատով, իսկ disc–ը՝ «պնակ»։ Ստանցվում են «խտապնակ», «սեղմասկավառակ» եւ այլն։ Ուինդոուզի հայերեն թարգմանության մեջ գործածվել էր այս վերջինը։ Սակայն անցած տարիների ընթացքում անվերապահորեն հաղթեց «խտասկավառակ» տարբերակը։ Որը եւ հանձնարարելի ենք համարում։